|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«168 ժամը» գրում է. «Այսօր տեղի է ունենալու ՍԴՀԿ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է կուսակցության ատենապետ։ Մեր տեղեկություններով՝ կուսակցության ատենապետի հիմնական հավակնորդը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանն է։
ՍԴՀԿ կանոնադրությամբ՝ կուսակցության ատենապետը չի կարող նշանակովի պաշտոն զբաղեցնել և կուսակցության ատենապետ ընտրվելու դեպքում պետք է ազատվի աշխատանքից։ Թե ինչո՞ւ պետք է Գալստյանը վարչապետի օգնականի աշխատանքը փոխի կուսակցության ատենապետի հետ, որը հասարակական աշխատանք է:
ՍԴՀԿ-ականները համարում են, թե կամ Նարեկ Գալստյանը մտածում է, որ վարչապետի պաշտոնավարելուն քիչ ժամանակ է մնացել, և պետք է այլ զբաղմունք գտնել, կամ վարչապետը նախագահական ամբիցիաներ ունի և իր համար քաղաքական հենարաններ Է ստեղծում ՀՀԿ-ից դուրս»: