|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հովիկ Աբրահամյանի աղմկահարույց հեռանալը ՀՀԿ-ից հասարակության և նույնիսկ նրա ամենամտերիմ շրջապատի համար չափազանց անսպասելի քայլ էր: Մինչդեռ լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ դեռ 10-15 օր առաջ Հովիկ Աբրահամյանը մտադիր չէր նման կտրուկ քայլի դիմել: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ մի քանի օր առաջ՝ հունվարի 20-ին, կառավարության հերթական խորհրդակցության ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը բավական կոշտ կերպով հանձնարարեց կարգ ու կանոն հաստատել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործման հարցում: Այլ կերպ ասած` վարչապետը ուղղակիորեն կպավ հայաստանյան ցանկացած օլիգարխի ամենանուրբ լարին՝ ստվերային գործունեությանը:
Բոլորին հայտնի է, որ Արարատյան դաշտավայրում ձկնաբուծությունը մի քանի օլիգարխների, առաջին հերթին` Հովիկ Աբրահամյանի տիրույթն է: Իսկ այդ բիզնեսում տասնամյակներ շարունակ ջրային ռեսուրսների օգտագործման մասով հսկայական ստվեր կա: Ամենայն հավանականությամբ, և' պետական, և' կուսակցական պաշտոններից զրկված նախկին վարչապետը լրջորեն անհանգստացել է, որ այլևս ապահովագրված չէ նաև իր բիզնեսը:
Չի բացառվում, որ սա ընդամենը սկիզբն է կամ, ինչպես կասեր մերօրյա դասականը, առվակների և գետերի ակունքը: