|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 6-ին նախանշված Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավում ՀՀԿ շտաբի պետ կլինի Հովիկ Աբրահամյանը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Պատասխանելով լրագրողների հարցին` նա շեշտեց, որ հանրաքվեի մասին օրենքը չի խանգարում, որ վարչապետը կատարի երկու աշխատանքներն էլ։ «Օրենքը հնարավորություն է տալիս իրականացնել և՛ իր գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները և՛ հանրաքվեի շտաբի պետի գործառույթները։ Կարճ ասած՝ վարչապետը արձակուրդ չի մեկնելու»,-ասաց Շարմազանովը։