|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացրել է, որ դադարեցնում է ամերիկյան վիզաներ տրամադրել Իրաքի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին` կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի հետ:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, դեսպանությունից հայտնում են, որ մուտքի արտոնագիր չի տրամադրվի նաև երկակի քաղաքացիություն ունեցող անձանց, եթե նրանց անձնագրերից մեկը կլինի արգելքի տակ հայտնված 7 երկրներից մեկից:
Հաղորդվում է նաև, որ նման որոշում է կայացրել նաև Բեռլինում ԱՄՆ դեսպանությունը, որը ամերիկյան վիզաների տրամադրման դադարի մասին հայտարարել է իր ֆեյբուքյան էջում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմում «աննախադեպ հաջողություն» են համարում հրամանագրի իրագործումը:
Հիշեցնենք, որ նախօրեին տվյալ հրամանագրի շուրջ կոշտ քննադատությամբ հանդես էին եկել մի շարք համաշխարհային առաջնորդներ, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը: