|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ՝ հունվարի 26-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում գրանցվել է կենսաբանական մահ:
Սարգիս Ափինյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր: Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը Yerkir.am-ին հայտնեց, որ տղան որևէ առողջական խնդիր չի ունեցել, և գյուղում բոլորը զարմացած են՝ ինչով կարող է պայմանավորված լինել նրա հանկարծամահ լինելը: «Հայրն էլ զինվորական է, նորմալ աշխատող-ապրող ընտանիք է: Սարգիսը միակ տղան էր, ուներ նաև երկու քույր: Չգիտեմ, չեմ կարող ասել՝ ինչպես է նման բան եղել: Տղայի մարմինն այսօր կբերեն գյուղ»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով՝ Սարգիս Ափինյանն օրերս էր զորակոչվել բանակ: «Մի տասն օրվա ծառայող էր, նոր էր գնացել բանակ»,- ասաց Բաղդասարյանը: