|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ պետքարտուղարության աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների մեծամասնությունը հրաժարականի դիմումներ են ներկայացրել` չցանկանալով աշխատել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին այս լուրը հայտնել են հունվարի 25-ին:
«Նախ հրաժարական ներկայացրեցին պետքարտուղարի տեղակալ Պատրիկ Քենեդին, ինչպես նաև այլ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այնուհետև հրաժարականներ ներկայացրին վարչական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջոյս Ան Բարը, հյուպատոսական հարցերով տեղակալ Միշել Բոնդը, ինչպես նաև օտարերկրյա ներկայացուցչությունների գրասենյակի տնօրեն, դեսպան Ջենթրի Սմիթը: Նրանք բոլորն էլ կարիերային դիվանագետներ են և աշխատել են ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ նախագահների հետ»,- գրում է թերթը: