|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին հրաժարվել է դատավոր դառնալու մտքից. գրում է «Ժողովուրդը»:
Համենայն դեպս, շարունակում է թերթը, հունվարի 17-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության խորհրդի դռնփակ նիստում քննարկվել է դատավորի թեկնածու Նարեկ Աղվանի Հովսեփյանի դիմումը` դատավորների թեկնածությունների ցուցակից իրեն հանելու վերաբերյալ: Խորհուրդը որոշել է առաջարկով դիմել Սերժ Սարգսյանին, որպեսզի այդ ցուցակից Նարեկի անունը հանվի:
Նույն օրը ԱԽ-ն քննել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդու` Արտակ Գագիկի Հարությունյանի դիմումը` դարձյալ դատավորների թեկնածությունների ցուցակից իրեն հանելու վերաբերյալ:
Թե ինչու են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների տղաները հույսները կտրել դատավոր դառնալու հեռանկարից, «Ժողովուրդ»-ին առայժմ չի հաջողվել պարզել: Նրանք կա՛մ առավել գայթակղիչ առաջարկ են ստացել, կա՛մ քաղաքական իրավիճակը հուսադրող չէ. եզրակացնում է թերթը: