|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը նախատեսում է արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում՝ արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով: Այդ շրջանակներում նաև կստորագրվի «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում` արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» երկրորդ փուլի ծրագիրը:
Վարչապետը հարց ուներ. «Այստեղ նշված է, որ այդ միջոցներն ուղղվելու են ռազմավարական ծրագրերի աջակցման կենտրոն: Մենք ի՞նչ արդյունք ենք ունենալու այդ ծրագրով»:
Նախարարը պատասխանեց, որ ծրագրի արդյունքում կունենանք թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման նոր ռազմավարություն, նաև ակնկալվում է բարձրացնել թեթև արդյունաբերության մրցունակությունը Հայաստանում: