|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում քաղավիացիայի վարչությունը ներառել է որոշում` համաձայնություն տալ ՀՀ և Սինգապուրի միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը, ինչպես նաև ՀՀ և Կանադայի կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրերն ուղղված են օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը: