|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունվարի 25-ին, ժամը 02.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Երևան հատվածի 3-րդ կմ-ին «BMW 320» մակնիշի 35 AG 699 պետհամարանիշով (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թունաքիմիկատների խանութի պատին:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Հ.-ի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան: