|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հունվարի 24-ին և լույս 25-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացառությամբ Մարտունու ուղղության, համեմատաբար հանգիստ է եղել: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 15 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 140 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: