|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, ,,ՈՒՏՅՈՍ,, տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց: Մարտունու պաշտպանական բնագծում ադրբեջանական զինուժը 32 անգամ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ /ՀԱՆ-17/ և 60 մմ-ոց ականանետ /8 արկ/: Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են ընդամենը երկու հակազդիչ քայլ և շփման գոտու ամբողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: