|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Փարիզում փորձարկվում են առանց վարորդների առաջին ավտոբուսները: Դրանք երկուսն են, երթևեկում են Լիոնի և Աուստերլիցի կայարանների միջև` որոշակի առանձնացված երթուղով, որտեղով այլ տրանսպորտ չի երթևեկում. հայտնում է Rosbalt-ը:
Ավտոբուսը նման է սնդուկի, տեղավորում է 12 մարդ: Այն հագեցած է լազերային հեռաչափերով և բազմաթիվ տեսախցիկներով, որոնք տեղադրված են դրա ամբողջ պարագծով և կանխում են մարդկանց ու մեքենաների հետ բախումները: Ավտոբուսները ոչ միայն վարորդ չունեն, այլև` պարզ արտահայտված սկզբնա- ու վերջնամաս, այսինքն` տեղ հասնելով` չեն շրջվում, այլ շարժվում են ֆունիկուլյորի վագոնի նման:
Էլեկտրական շարժիչով` ինքնակառավարվող ավտոբուսների հաջող փորձարկման դեպքում Փարիզի քաղաքապետարանը կզարգացնի տրանսպորտի այդ տեսակը: