|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իտալիայի Ջենովա քաղաքում բարմենը սխալմամբ երկու այցելուների ջրի փոխարեն նատրիումի հիդրօքսիդի լուծույթ է մատուցել, և նրանք ներքին օրգանների այրվածքներով հայտնվել են հիվանդանոցում. տեղեկացնում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի: Բարմենը, երկու բաժակ մաքուր ջրի պատվեր ստանալով, սխալմամբ այլ շիշ է վերցրել` կաուստիկ սոդայի և մաքրող հեղուկի խառնուրդով: Այցելուները` 24- 26 տարեկան զույգը, ուժեղ այրոց են զգացել կոկորդում ու կերակրափողում և արագ հոսպիտալացվել: Նրանց վիճակը, ըստ բժիշկների, միջին ծանրության է: