Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն ավարտում է իր ելույթները «Բանանց»-ի կազմում. հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստը վերջին վեց ամիսների ընթացքում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Փյունիկ»-ում, և այժմ «Բանանց»-ն ու «Փյունիկ»-ը համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության հարցում: Պետրոս Ավետիսյանն այդ ակումբ տեղափոխվելու ցանկություն էր հայտնել:
Պետրոս Ավետիսյանը «Բանանց»-ի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր, մասնակցել Հայաստանի առաջնության 35 խաղի և դարձել է 4 գոլի հեղինակ: