|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նույնպես այցելել է Պարույր Հայրիկյանին:
Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ դեպքը հենց այնպես չի պատահել, թիրախն էլ պատահական չի ընտրվել, եւ հիմա լուրջ խնդիր է ստեղծում մեր պետականության համար:
«Ժամանակն է հետեւության անել, թե ում շահերից է դա բխում, դրանից հետո ելքը կգտնվի: Հնարավոր է` սա դրսի ուժերի փոխկապակցված խաղը լինի»,- հայտարարեց Մակեյանը եւ արագ ապաքինում մաղթեց Հայրիկյանին:
Նշենք, որ այժմ Հայրիկյանի մոտ են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանը: