|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Բեռլինում հունվարի 21-ին մինչեւ 18 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ կոչ անելով փոխել ագրարային քաղաքականությունը: Բողոքի ակցիան ընթանում է «Ոսկյա շաբաթ» գյուղատնտեսական ցուցահանդեսի հետ միաժամանակ, հայտնում է DW-ն:
Երթին մասնակցել է մոտ 130 տրակտոր: Ցուցարարների կենտրոնական կարգախոսն է. «Մենք մինչեւ կոկորդներս կուշտ ենք ագրոարդյունաբերությունից»: Ցուցարարները բողոքում են գյուղատնտեսական բիզնեսի եւ ագրոընկերությունների գլոբալիզացիայի դեմ, որոնք շուկային դուրս են մղում ֆերմերների տնտեսությունները: Ցուցարարներն իրենց պահանջները փոխանցել են Գյուղատնտեսության եւ արդյունաբերության նախարարությանը: