|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ի իշխանության ղեկին անցկացրած 8 տարիներն արդեն անցյալում են երկրի նախագահ Բարաք Օբամայի համար, և նա այսօր կանցկացնի Սպիտակ տանն իր բնակության վերջին օրը:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, նախագահն այսօր էլ վերջնական կարգադրություն է անում և կապի մեջ է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում երդմնակալության արարողությունը տեղի կունենա ուրբաթ:
Օբամայի հինգշաբթի օրվա օրակարգը գրեթե ազատ է, մինչդեռ ընտանիքը պատրաստվում է տեղափոխվելուն: Օբամայի օրակարգում ընդգրկված են միայն ամենօրյա ճեպազրույցը լրագրողների հետ և լանչը փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
Այսօր կայացվելիք վերջին որոշումներից կլինի համաներում շնորհելու ծրագիրը, որի մասին նա հայտնել էր այս շաբաթ: Ըստ պաշտոնական աղբյուրի` համաներման կարժանանան բռնություն չպարունակող, թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրյալները, որոնք երկար ժամանակ են անցկացրել բանտում: