|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պաշտոնական Բաքուն հակադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին:
«Համաշխարհային ողջ հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ի պատասխան ռուսաստանցի պաշտոնակցի հայտարարության, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ»:
Ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին պատասխանելով Լավրովը հարուցել է Ադրբեջանի ոչ միայն պաշտոնական, այլ նաև փորձագիտական շրջանակների զայրույթը: Վրդովված է նաև մամուլը․ «Ռուսական դիվանագիտություն՝ հայկական շեշտադրումներով», «Պարոն սկանդալը», - այս ու այլ վերնագրերի ներքո ադրբեջանցի վերլուծաբանները Կրեմլին հիշեցնում են Ղրիմի բռնակցումից մինչև Հալեպի ռմբակոծում:
«Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոնը հիշեցնում է, որ 1994 թվականի մայիսի 17-ին Հայաստանն, Արցախն ու Ադրբեջանը բանակցում էին հրադադարի մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ հղում անելով նույն թվի փետրվարին Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների կողմից առարկությունների չարժանացած՝ «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներ» եզրույթին, պահանջում են վերացնել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար» ձևակերպումը։ Սրան հետևում է Սամվել Բաբայանի կոշտ արձանգանքը։
Ներկայացնում ենք պատմական կադրեր: