|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆինլանդիայի Կոուվոլա քաղաքում անհայտ անձինք գնդակոծել են փախստականների ընդունելության կենտրոնը: Այս մասին հաղորդում է Yle հեռուստառադիոընկերությունը:
Ոստիկանության տվյալների համաձայն` վաղ առավոտյան կրակոց է լսվել փախստականների ընունելության «Ռեկոլա» կենտրոնի մոտակայքում: Տեղում նկատվել է «ունիվերսալ» տեսակի մուգ ավտոմեքենա: Ավելի ուշ կենտրոնի պատուհաններից մեկում անցք է հայտնաբերվել, իսկ պատուհանի կողքին` փամփուշտ:
Հեռուստառադիոընկերության հաղորդմամբ` տեսագրող խցիկը գրանցել է միջադեպը: Ոստիկանությունը հետաքննում է գործը «վտանգավոր իրավիճակ ստեղծելու» հոդվածով:
Նշվում է, որ «Ռեկոլա» կենտրոնում բնակվում է մոտ 130 ապաստան խնդրող: Ավելի վաղ այս կենտրոնը նույնպես ենթարկվել է հարձակումների: