|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բարբադոսի դրոշի ներքո նավարկող բեռնանավը խորտակվել է Հյուսիսային ծովում՝ Ֆրանսիայի Դյունկերկ նավահանգստից 70 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի Լա Մանշի եւ Հյուսիսային ծովի ծովային պրեֆեկտուրան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Անձնակազմի 7 անդամները հասցրել են բարեհաջող լքել նավը: Պրեֆեկտուրայից հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի էքսկլյուզիվ տնտեսական գոտում: Վթարի վայրում ծովի խորությունը 40 մ է:
Նավում կա 3800 տ հատիկավոր մագնիումի օքսիդ: Այդ նյութը չի լուծվում ջրում եւ շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում, քանի որ աղտոտող նյութերի շարքին չի դասվում: