|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սուրճի համաշխարհային շուկայում առաջարկի պակասը կպահպանվի երրորդ տարին անընդմեջ, ընդ որում՝ ռոբուստայի արտադրությունը, հավանաբար, ամենացածրը կլինի 2012 թվականից ի վեր: Այս մասին ասվում է Սուրճի միջազգային կազմակերպության զեկույցում:
Նշվում է, որ ռոբուստա տեսակի սուրճի գինը բարձրացել է 43 տոկոսով 2016 թվականի սկզբի գնի համեմատ` մինչև 2190 դոլար մեկ տոննայի համար:
«Բրազիլիայում ռոբուստայի արտադրության վերականգնման հեռանկարները 2017 թվականին ցածր են մնում», - կարծում է Rabobank-ի վերլուծաբան Կառլոս Մերան: