|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները տարբերակներ են առաջարկում մարդկանց`մնալ Բաղրամյան պողոտայում, տեղից չշարժվել, առավոտյան շարունակել պայքարը: Եվ երկրորդ տարբերակը` գնալ Ազատության հրապարակ:
Մարդիկ սկսեցին դժգոհել երկրորդ տարբերակից, ինչին ի պատասխան, ակտիվիստները հայտարարեցին. «Մենք չենք վախենում: Ով որ մտածում է` մեզ համար Բաղրամյան պողոտայում մի գիշեր մնալը դժվար է կամ վախենում ենք, սխալվում է»:
Փոխոստիկանապետ Օսիպյանը փորձեց համոզել. «Ձեր` էստեղ մնալու իմաստը ո՞րն է, 5 ժամ է` էստեղ եք, հինգ մետր առաջ եկե՞լ եք, մի բան առաջ տարել ե՞ք»:
«Մնում ենք, մնում ենք»,- բացականչում են հավաքվածները՝ չնայած ակտիվիստների հարցադրումներին` մնանք, ի՞նչ անենք: