|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց տնտեսության ոլորտի` 2017-ի կանխատեսումները:
Ըստ նախարարի` արտահանման աճի տեմպերը կպահպանվեն, աճ է կանխատեսվում ներդրումների մասով, քանի որ վերջին չորս ամիսներին ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել ներդրումային դաշտը նախապատրաստելու ուղղությամբ:
«Ակնկալում ենք, որ 2017-ին տնտեսական աճ կունենանք, այդ թվում` նաև արդյունաբերության ու գյուղատնտեսության մասով»,- ասաց Սուրեն Կարայանը:
Հարցին, թե երբ վարչապետը նշանակվեց, հայտարարեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, ի՞նչ է փոխվել վերջին ամիսների ընթացքում, Սուրեն Կարայանը պատասխանեց. «Վերանայեցինք տնտեսության զարգացման մոդելը։ Ելնելով փոքր տնտեսության առանձնահատկություններից՝ մենք շեշտը դնում ենք, որ տնտեսությունը զարգանա ի հաշիվ արտահանման՝ առաջարկի հիման վրա»: