Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Փաշինյանի իշխանությունը, որի գերնպատակը երկիրը թուրք֊ադրբեջանական տանդեմի, այն է` հորիզոնական առանցքի մահաբեր ազդեցության տակ գցելն է, անտերության է մատնել երկրի տնտեսության արտահանման ոլորտը, չի կարողանում հարաբերություններ հաստատել անգամ հարևան֊բարեկամ երկիր Վրաստանի հետ, որը արտահանման զարկերակն է։
Այս ամենաթողության ու դիլետանտիզմի պայմաններում հերթական ճգնաժամն է առաջացել Վրաստանում և այն աստիճան խորացել, որ խոշոր արտադրողներից մեկը արդեն ՀՀ֊ում Վրաստանի դեսպանատան առջև հանրահավաք է հրավիրել, որպեսզի այդկերպ փորձի լուծում տալ խնդրին։
Yerkir.am-ը ներկայացնում է Պռոշյանի կոնյակի գործարանի սեփականատեր Արմեն Գասպարյանի հայտարարությունը, ըստ որի` մայիսի 13-ին` ժամը 11։45-14:15-ը, Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ տեղի կունենա հանրահավաք:
«Խնդրում ենք բոլոր ալկոհոլ արտդրողներին, տրասպորտային ընկերություների սեփականատերերին և վարորդներին, որոնց բեռնատարները կալանել է վրացական կողմը, ինչպես նաև նրանց, ում տարբեր բեռներով մեքենանարը կալանել են Վրաստանում, միանալ մեր հանրահավաքին»,- հայտարարել է խոշոր գործարարն ու հավելել, որ ինչ֊ որ մեկը միտումնավոր փորձում է խարխլել վրաց-հայկական դարավոր բարեկամությունը, սակայն Հայաստանն ու Վրաստանը սերտորեն կապված են դարավոր կապերով:
«Յուրաքանչյուր բառ կարող է որոշիչ լինել բոլորիս համար», ֊ խոսքը եզրափակել է Պռոշյանի կոնյակի գործարանի սեփականատերը։