|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը զգալիորեն նվազել է 2016-ի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո: Այդ են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է Քվինիփեքսի համալսարանին կից հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը:
Թրամփի գործողություններին հավանություն է տալիս բնակչության 37%-ը: Դա զգալի անկում է նոյեմբերին արձանագրված 44%-ի համեմատ: Ամերիկացիների մեծամասնությունը` 51%-ը դժգոհ է Թրամփից, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:
Գնալով ավելի հոռետեսական է դառնում վերաբերմունքը Թրամփին նաև արտերկրում: Եթե նոյեմբերին 59%-ը կարծում էր, որ ԱՄՆ վիճակը Թրամփի օրոք կբարելավվի, ապա այժմ այդ քանակը 52% է:
Միևնույն ժամանակ հարցվածների 34%-ը (41-ի համեմատ) կարծում է, որ նա ավելի լավ նախագահ կլինի, քան Օբաման: Նմանատիպ անկում է գրանցվել նաև տնտեսության վրա Թրամփի ազդեցության, նրա անձնական ազնվության և ԱՄՆ հասարակությանը միավորելու նրա կարողության գնահատման ցուցանիշով:
Պարբերականը դա կապում է Թրամփի խառնվածքի և քաղաքական ուղղվածության վերաբերյալ ընտրողների մտավախության հետ: Նշվում է, որ առայժմ նրա վարկանիշն ավելի բարձր է, քան ընտրություններից առաջ էր` 34%: