|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ում մասնագետների խումբը հանգել է այն եզրակացության, որ տեղեկությունն այն մասին, թե նստակյաց կյանքը վտանգավոր է առողջության համար, խիստ չափազանցված է. հայտնում է Информинг.ру-ն:
Մասնագետները, ովքեր 16 տարի շարունակ ուսումնասիրություններ են իրականացրել, հանգել են այն եզրակացության, որ խնդիրը ոչ թե նստած վիճակում անցկացված ժամերն են, այլ ֆիզիկական վարժությունների պակասը:
Հետազոտությանը մասնակցել է 5 132 մարդ: Հետազոտությունը ցույց է տվել, որ նստակյաց կյանքը որևէ կերպ չի ազդում մարդու առողջության և կյանքի տևողության վրա:
Այսպիսով` մասնագետները չեն վիճում, որ մարդը պետք է հետևի կազմվածքին, ֆիզիկական վիճակին, սակայն պնդումը, որ մշտապես պետք է շարժման մեջ լինել և հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել նստած վիճակում, չափազանցված է: