|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը երկրի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու իշխող կուսակցության առաջարկի դեմ զանգվածային ընդվզման կոչ է արել ժողովրդին, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Իրենց այս որոշումը Բիլգենը հիմնավորել է նրանով, որ կուսակցության երկու համանախագահներն ու 8 պատգամավոր դեռևս գտնվում են անազատության մեջ և զրկված են խորհրդարանական քննարկումներին ներկա գտնվելու ու քվեարկությանը մասնակցելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ներառում է նաև կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում:
Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: