|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիան չի վերանայելու Ուկրաինայի հարցով դիրքորոշումը, չնայած Անկարայի և Մոսկվայի համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Մենք չենք ճանաչում Ուկրաինայի հողերի բռնակցումը»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունը կօգնի կարգավորել բազմաթիվ հակամարտություններ։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան հուսով է՝ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ «չի կրկնի նախորդ վարչակազմի թույլ տված սխալները»։