|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կոտայքի մարզում այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 13։00-ի սահմանում Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ալեքսանյանի ՎԱԶ 21 01 մակնիշի եւ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Որոտան Խաչատրյանի Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ վթարի հետեւանքով 2 վարորդներն ու ուղեւորները՝ 32-ամյա Սառա Գրիգորյանը, 29-ամյա Հայկանուշ Ղազինյանը եւ 64-ամյա Սվետլանա Թադեւոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։