|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եգիպտոսցի արդյունաբերողները խոստանում են 2017 թվականին ներկայացնել ավտոմեքենա, որն ամբողջությամբ արտադրված կլինի Եգիպտոսում և ռեկորդային ցածր գին կունենա: Այս մասին հաղորդում է «Ալ Ահրամ Էբդո» եգիպտական պարբերականը:
Մարքեթինգային հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի քան 92 միլիոն բնակչությամբ երկրում վաղուց ծագել է տեղում ավտոմեքենա արտադրելու անհրաժեշտությունը:
Փորձագետներն ակնկալում են, որ ավտոմեքենան իր գնով դուրս կլինի մրցակցությունից, քանի որ 2016 թվականի վերջին տեղական արժույթը` եգիպտական ֆունտը, ավելի քան երկու անգամ էժանացել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Հետևաբար, աճել են ներկրվող ավտոմեքենաների գները, որոնք նույնիսկ ավելի վաղ անհասանելի են եղել եգիպտոսցիների մեծամասնության համար: