|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայկական կողմի մոտեցումն է՝ զինադադարի ցանկացած խախտում միջազգային պարտավորության խախտում է: Այս մասին այսօր ՀՀ հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ հայկական կողմի քաղաքական մոտեցումն այն է, որ զինադադարի ցանկացած խախտում միջազգային պարտավորության խախտում է, ինչին պետք է ռազմական գնահատական տալ:
Այսուհանդերձ, անդրադառնալով տոնական օրերին սահմանում տիրող իրավիճակին, ՊՆ նախարարն ասաց, որ տոնական օրերին սահմանին առավել հանգիստ է եղել, սակայն դա չի նշանակում, որ հրադադարի խախտում չի եղել։
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ հակառակորդը շարունակում է պարբերաբար կրակ արձակել, դա հիմնականում չթիրախավորված, ընդհանուր ֆոնային կրակ է:
Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին, նախարարն ասաց.«Մեր զինված ուժերը թիրախային արձագանքում են միայն այն դեպքերում, երբ թիրախ խոցելու անհրաժեշտություն կա»: