|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված էր: Սահմանամերձ Բաղանիս և Ոսկեպար համայնքների ղեկավարները yerkir.am-ի հետ զրույցում ասացին, որ այս գիշեր սահմանին հանգիստ է եղել և կրակոցներ չեն հնչել:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ մոտ երեք շաբաթ էին ակտիվ կրակահերթեր սահմանի ուղղությամբ, որի պատճառով շուրջ 4 հեկտար խոտածածկ տարածք է այրվել: «Փառք Աստծո այս գիշեր հանգիստ է եղել, կրակոցներ չեն եղել»,- ասաց գյուղապետը:
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին օրերին համեմատաբար հանգիստ է եղել:
«Կոնկրետ այս գիշեր ընդհանրապես կրակոցներ չեն հնչել, նախորդ օրերին շատ քիչ են եղել: Առավել ակտիվ էին մոտ մեկ շաբաթ առաջ»,- ասաց գյուղապետը: