|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է կրճատել Սիրիայում ՌԴ զինված ուժերի խմբավորումները՝ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն: Այդ մասին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հակամարտության գոտին առաջինը կլքեն Հյուսիսային նավատորմի ավիակիր խմբի նավերը՝ ռուսական միակ «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ:
Պուտինը համաձայնել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կրճատելու վերաբերյալ պաշտպանության նախարարության առաջարկի հետ դեկտեմբերի 29-ին:
Նույն օրը ռուսական իշխանությունները հայտարարել են, որ սիրիական կառավարությունը և զինված ընդդիմությունը պայմանավորվել են կրակի դադարեցման և խաղաղ բանակցությունների սկսվելու մասին:
Դեկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Ռուսաստանի կազմած բանաձևը՝ ի պաշտպանություն Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունների և ընդդիմության հետ Դամասկոսի բանակցությունների մեկնարկի: