|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հարցազրույց է տվել «Առաջին ալիքին», որում, մասնավորապես, անդրադարձել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին. հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ ղեկավարը նշել է, որ չի բացառում Սիրիայում ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ Ռուսաստանի համաձայնությունը, եթե Դամասկոսի մեղքը ապացուցվի և լինի ՄԱԿ-ի թույլտվությունը:
«Ես չեմ բացառում այդ համաձայնությունը: Սակայն պետք է նշեմ մեկ շատ կարևոր հանգամանք: Ինքնիշխան պետության դեմ զենք կիրառելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի թույլտվությունը: Ցանկացած այլ դեպքում զենքի կիրառումը կարող է դիտվել որպես ագրեսիա»,- ասել է նա: