|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հատուկ գործողությունների արդյունքում Թուրքական ոստիկանությունը Իզմիրում այսօր ձերբակալել է 27 մարդու: Այս մասին տեղեկացնում է life.ru-ն:
Նրանց կասկածում են ամանորյա գիշերը Ստամբուլի «Ռեյնա» ակումբում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մեջ: Նշվում է՝ ձերբակալվածները կարող են ԻԳԻԼ ահաբեկչական խմբավորման անդամներ լինել:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլուտ Չաուշողլին այսօր հայտնել է, որ մարդասպանի ինքնությունը արդեն իսկ հայտնի է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 5 ձերբակալվածների մասին: Հիշեցնենք, որ «Ռեյնա» ակումբում պայթյունի հետևանքով մահացել էր 39 մարդ: