|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի սահմանամերձ (գնդակոծվող) գյուղերի աշակերտներ, Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիրներ, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 աշակերտներ:
Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից և Հանրապետության մարզերից:
Միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև դեկտեմբերի 27-ին: Վաղը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև Ապրիլյան պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության անդամների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ։