|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով 5 հատ սուրճի սեղան է գնել։ Քանի որ մեկ անձից գնման ընթացակարգը հրատապ գնման համար է, կարելի է ենթադրել, որ նախագահականում շտապ սրճախմության անհրաժեշտություն է առաջացել, սակայն համապատասխան կահույք առկա չի եղել, ուստի որոշել են մեկ անձից, առանց մրցույթի ձեռք բերել։
Ձեռք բերված սուրճի սեղանների մեկ միավորի արժեքը 47 հազար 500 դրամ է, ընդհանուրի համար վճարվել է 237 հազար 500 դրամ։ Ուրախ ենք, որ այսուհետ ՀՀ նախագահը հյուրերի մոտ սեւերես չի մնա, նորմալ կնստեն` սուրճ կխմեն։ Մանավանդ որ որեւէ այլ գործով այս հիմնարկում չեն զբաղվում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում