|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մշակույթի նախարարությունում մոտ 20 տոկոս կրճատումներ կլինեն: Այսօր տարվա ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նա նշեց նաև, որ գրեթե բոլոր բաժիններում կլինեն կրճատումներ: «Համակարգը երբեմն ուռճացված է լինում: Բնական է` ժամանակի ընթացքում լինում են նման բաներ, և տեսնում ենք, որ աշխատակազմը մի փոքր ավելի է, քան պահանջվում է: Ցավով եմ ասում, որովհետև մարդկային ճակատագրերի հետ է կապված, բայց, միևնույն ժամանակ, եթե վիրահատություններ չլինեն, առողջացում չի լինի»,- ասաց Ամիրյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ նախարարությունն աուդիտ է անցկացնում իր բոլոր ՊՈԱԿ-ներում, և աուդիտի արդյունքներում նույնպես կլինեն կրճատումներ: