|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Դեկտեմբերի 24-ի ժամը 14–ի սահմաններում Կապանի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել 26-ամյա Մ.Ի-ն, ով հաջորդ օրը՝ ժամը 12-ի սահմաններում, ծննդաբերել է մահացած պտուղ և քիչ անց մահացել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Մեզ հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: Yerkir.am-ի տեղեկություններով՝ դեպքից հետո մահացած ծննդկանի ամուսինը հարվածներ է հասցրել հիվանդանոցի բժշկին, սակայն նա կատարվածի վերաբերյալ հաղորդում չի տվել: Այդ կապակցությամբ էլ նյութեր են նախապատրաստվում: