|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օրեր առաջ Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել: Նախնական տեղեկություններով՝ հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերած` Վանաձորի 32-ամյա բնակչուհի Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց մահացել է:
Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին հիվանդանոցից: Ծնունդն ընդունած բժիշկ Արսեն Բալայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց. «Ծնունդը նորմալ է ընթացել: Երեխան որևէ առողջական խնդիր չունի: Ծննդկանը ծննդաբերությունից ժամեր անց սկսել է արյունահոսել: Ամեն ինչ արեցինք` նրա կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց»:
Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն: