|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը ներկա չի գտնվի Նորֆոլկ կոմսության Սենդրինգեմ կալվածքի եկեղեցում անցկացվելիք սուրբծննդյան պատարագին, քանի որ դեռ ապաքինվում է մրսածությունից հետո:
Այս մասին հայտնում է BBC-ն` նշելով, որ Սենդրինգեմում սուրբծննդյան տոնակատարությանն, ավանդաբար, հավաքվում է ողջ թագավորական ընտանիքը:
Մրսածության պատճառով միապետական զույգը ստիպված է եղել մի քանի օրով հետաձգել իրենց ուղևորությունը Սենդրկգեմի կալվածք, որը տեղակայված է Անգլիայի արևելքում:
Այս շաբաթ ավելի վաղ Բուքինգեմյան պալատը հայտարարել էր, որ Էլզաբեթ II-ը դադարեցնում է 25 ազգային կազմակերպությունների հովանավորչությունը, այդ թվում` մարզական ասոցիացիաների: Հաջորդ տարի այդ կազմակերպությունները կսկսեն հովանավորել թագավորական ընտանիքի մյուս անդամները: