|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` ավարտվել են 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող ամփոփիչ ստուգումները:
Ստուգումների շրջանակում ամփոփվել են իրականացված մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները: Զորամիավորման հրամանատարական կազմը, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ, ենթակա բոլոր զորամասերում անցկացրել են շարային ստուգատեսներ, անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքների ու հմտությունների ստուգման նպատակով լսարաններում և դաշտային պայմաններում ընդունել են ստուգարքներ ու քննություններ: Ստուգող հանձնաժողովները գնահատել են զինծառայողների մարատավարական-մասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածության մակարդակը:
Անցկացված ստուգումների նախնական գնահատականները փաստում են, որ զորամիավորումն ունի մարտունակության բարձր աստիճան, մարտական պատրաստությունը, պատրաստականությունն ու զինվորական կարգապահությունը գտնվում են բարձր հիմքերի վրա և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները: