|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ` միաժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարարելով քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, և ստուգումները կես տարով դադարեցվեն:
Վարչապետը նշեց, որ պետք է ականջալուր լինել տնտեսվարողների բողոքներին և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները: Նշենք, որ արդեն երկար ժամանակ է` մի շարք տնտեսվարող սուբյեկտներ բողոքում են, որ տեսչական ստուգումներ իրականացնող պետական մարմիններն անհարկի ստուգումներ են իրականացնում և դրանով ավելորդ խոչընդոտներ ստեղծում իրենց գործունեության համար: