|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Արարատ գյուղի 5 բնակչի տեղափոխել են Արարատ ԲԿ՝ թունավորման ախտանիշով: Բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ թունավորվածներն ընտանիքի անդամներ են, իսկ թունավորումն էլ առաջացել է շմոլ գազից:
«Առավոտյան 9:00-ին ենք նրանց ընդունել: Բանն այն է, որ նրանք տանն ունեն կաթսայի նման մի բան, որի մեջ, բացի փայտից, վառել են նաև այլ բաներ, որի ընթացքում թերայրում է եղել, և ընտանիքի անդամներն էլ շմոլ գազից են թունավորվել: Նրանցից մեկի վիճակը լավ է, մյուսներինը՝ միջին ծանրության»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:
Նշենք նաև, որ թունավորվել են՝1940թ. ծնված Մարինկա Մարկոսյանը, 1985թ. ծնված Ալինա Անտոնյանը, 1965թ. ծնված Անժելա Մարկոսյանը, 2007թ. ծնված Կարո Ստեփանյանը և 2010թ. ծնված Վազգեն Ստեփանյանը: Անժելա Մարկոսյանին առաջիկա ժամերին դուրս կգրեն, իսկ մյուսներին՝ վաղը: