|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատվեց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագիծը:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ այս պայմանագիրը գերակա է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքեց, որ օրենսգիրքը պետք է առավելագույնս համապատասխանեցնել գործող օրենքներին: «Ծանր ու դժվար ծնված փաստաթուղթ է: Պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին»,- ասաց նա: