|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվող երկու արձանագրությունների մասին որոշման նախագիծը։ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ դրանցից մեկը վերաբերում է 2015թ-ի սահմանված գազի գնին, այն է՝ 165 դոլար 1000 խմ–ի դիմաց, իսկ երկրորդ արձանագրությամբ հանձնարարվում է իրավասու մարմիններին նախապատրաստել ֆինանսական հաշվարկի ու հաշվառման մոդել մինչև նոյեմբերի 1-ը` հետագա կիրարկման համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց` աշխատանքային խումբ ստեղծվե՞լ է արդյոք: Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ խումբը ստեղծվել է ու ներկայումս շարունակվում են աշխատանքները, որի արդյունքը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։