|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշում Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Գործող խմբագրությամբ` նախատեսվում է պատասխանատվություն հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարումները կատարելուց չարամտորեն խուսափելու համար, նաև այն դեպքում, եթե խեղաթյուրված տվյալներով հայտարարագիր է ներկայացվել: Սակայն «չարամտորեն խուսափել» արտահայտությունը խնդիրներ է առաջացրել, որովհետև սահմանագիծը հստակ չէ` որն է համարվում չարամտորեն խուսափել, որը` ոչ: Խնդրահարույց է նաև «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունը
Քննարկումների արդյունքում առաջարկվել են հստակեցումներ: «Պատասխանատվություն առաջացնելու է ոչ թե ինքնին հարկերից խուսափելը, այլ եթե փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալ է մտցվում, և երբ համապատասխան փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով չեն ներկայացվել, և երրորդ` այն դեպքում, երբ հարկը, տուրքը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ է օգտագործվում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Որպես պատասխանատվություն` նախատեսվում է 4 միլիոն դրամ տուգանք:
«Կարո՞ղ ենք հասկանալ, որ սա գործարար աշխարհի կյանքը թեթևացնելու է, ապակրիմինալիզացնելու է այն»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ միանշանակ թեթևացնելու է, քանի որ հաշվի են առնվել շահագրգիռ կողմերի մտահոգությունները:
Որոշումն ընդունվեց: