|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորո-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանում մեղադրող դատախազ Մելքոնյանը միջնորդեց փոփոխել Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին և դեպարտամենտի աշխատակից Անգին Ղուկասյանին առաջադրված մեղադրանքները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախքան քրեական օրենսգրքում կատարված լրացումներն ու փոփոխությունները, դատախազը նրանց առաջադրված` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածը հարմարեցրեց կատարված փոփոխություններին, այսինքն, ըստ էության, այդ քայլով տեխնիկական ճշգրտումներ արեց մեղադրանքի մեջ:
Դա ամբաստանյալ Միսաք Մարտիրոսյանը որակեց որպես վատ կազմակերպված բեմականացում և հերթական անգամ բարձրաձայնեց նիստերն անտեղի հետաձգելու մասին: Նա նշեց, որ, միևնույն է, իր նկատմամբ համաներման ակտ է կիրառվելու:
Դատավորը կողմերին ժամանակ տվեց` մեղադրանքի փոփոխությանը ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարն ու Դատական կարգադրիչների ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձինք մեղադրվում են «կազմակերպված խմբի կողմից ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փոխանցված գումարներից 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամ գումարի հափշտակության մեջ: Միսակ Մարտիրոսյանը մեղադրվում է նաև կաշառք ստանալու երկու դրվագով: