|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանի ազատումը բավական ուշագրավ շերտեր ունի։ Պարզվում է, երբ խնդիրը ծագել է, եւ հարց է բարձրացվել, թե ինչու է դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին եթեր հրավիրել։
Պետրոս Ղազարյանը հեռուստատեսության լրատվական ծրագրերի տնօրեն եւ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից անկախ է գործել։ Ծառուկյանը միջամտել է խնդրին, Պետրոս Ղազարյանն ասել է, որ Սերգեյ Դանիելյանին հյուր կանչելը համաձայնեցված է եղել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ՝ Վլադիմիր Հակոբյանի հետ։ Առերեսումից հետո որոշվել է, որ Պետրոս Ղազարյանը չպետք է շարունակի աշխատանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում